Հայաստանի ընդդիմությունը պարզապես ուզում է նստել իշխանության տեղը, ուրիշ ոչինչ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը:

«Դուք խոսում եք միայն այն մասին, թե ինչ վտանգներ է սպասում երկրին, եթե ՀՀԿ-ն, ինչպես դուք եք պնդում, վերարտադրվի: Իսկ ի՞նչ կփոխվի, եթե դուք գաք իշխանության: Ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացիների համար: Ձեզ համար դա երկրորդական է, գլխավորը իշխանության հասնելն է: Իսկ ձեր մտքերում ինչ տեղ է զբաղեցնում ոչ թե ձեր, այլ պետության շահերը»,-հայտարարել է Նաղդալյանը:

«Ավելի հեշտ է ասել՝ «ոչ», քան աշխատել սեփական առաջարկների վրա: Բայց ընտրողները ամեն ինչ տեսնում ու հասկանում են ու եթե նրանք դադարեն ձեզ վստահել, ապա սուրբ տեղը դատարկ չի մնա: Ձեր փոխարեն կգան ուրիշները: Իսկ մենք կշարունակենք գնալ մեր ուղիով»,-հավելել է ԱԺ փոխնախագահը: