Տաջիկստանի իշխանությունները սպանված գեներալ Աբդուհալիմ Նազարզոդի եւ նրա համախոհների մարմինները կհանձնեն հարազատներին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղական ռադիոկայանը։
Գեներալի հարազատներից մեկի խոսքով՝ նախօրեին Նազարզոդի բարեկամները դիմել էին իշխանություններին՝ խնդրելով իրենց հանձնել գեներալի դին, որպեսզի հուղարկավորեն։ Նրանց պատասխանել են, որ սպանվածների մարմինները հարազատներին են հանձնելու սեպտեմբերի 18-ին։




























