Տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած փախստականների թիվը հատել է 473 հազարի շեմը։ Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Տարվա սկզբից Եվրոպա է ժամանել 473 հազար 887 միգրանտ եւ փախստական, նշում է կազմակերպությունը։ Նրանցից 349 հազարը ափ են իջել Հունաստանում, իսկ 122 հազարը՝ Իտալիայում։
Սեպտեմբերի 17-ին Եվրախորհրդարանը պաշտպանել էր 120 հազար փախստականներին ԵՄ երկրներով տեղաբաշխելու Եվրահանձնաժողովի առաջարկը։ Այս միջոցը խորհրդատվական բնույթ է կրում։ Վերջնական որոշումը կայացնելու է ԵՄ երկրների ՆԳ նախարարների խորհուրդը, որը կկայանա սեպտեմբերի 22-ին Բրյուսելում։




























