Հայաստանի ՊՆ-ում այսօր՝ սեպտեմբերի 18-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելուն նպատակաուղղված ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ՊԲ-ում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի մարտական եւ զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, մարտունակության պատշաճ մակարդակի ապահովման, մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների եւ առաջնագծում անձնակազմի զգոնության պահպանման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորմանն ուղղված մեծածավալ միջոցառումներին:
Արծարծված հարցերի եւ բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկություններ, նախանշվել են երկկողմ գործակցության զարգացման հիմնական աշխատանքային ուղղությունները:




























