Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանի վրա հարձակման հետեւանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով լիբիական 3roba News պորտալը:

«Իսլամական պետությանը» պատկանող խմբավորման գրոհայինները հարձակվել են  Տրիպոլիի Մեթիգի օդանավակայանում գտնվող բանտի վրա:

Իրավապահ մարմինների աղբյուրը պորտալին հայտնել է, որ գրոհայինները բանտին են մոտեցել հետեւից կողմից, առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Նրանք պայթեցրել են պատը եւ փորձել առեւանգել բանտարկյալներից մեկին:

Հարձակման հետեւանքով սպանվել է երեք մարդ: Գրոհայիններից 6-ը ոչնչացվել է, մեկը՝ ձերբակալվել: Այս պահին բանտում իրավիճակը գտնվում է իշխանության վերահսկողության տակ, նշել է աղբյուրը: