Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ իր երկիրն այլեւս չի ընդունելու եւ չի գրանցելու միգրանտներին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մենք այլեւս չենք կարող գրանցել ու տեղավորել այդ մարդկանց: Նրանք կարող են ստանալ սնունդ, ջուր եւ բժշկական օգնություն, այնուհետեւ նրանք պետք է առաջ շարժվեն»,-ասել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է հասկանա, որ Խորվաթիան միգրանտների համար «թեժ կետ» չի դառնա:
«Մենք սիրտ ունենք, բայց ունենք նաեւ գլուխ»,-ամփոփել է Միլանովիչը:




























