Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը խորհրդարանի նիստի ժամանակ ընթերցերլ է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված Ռուբեն Հակոբյանի նամակը:
«Ռուբեն Հակոբյանը վայր է դնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պարտականությունները: Ընդունում ենք ի գիտություն»,-հայտարարել է Նաղդալյանը:
Այսպիսով, «Ժառանգություն» խմբակցությունում մնաց երեք պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյան, Թեւան Պողոսյան եւ Ալեքսանդր Արզումանյան:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին: Մինչ այդ նա եղել է կուսակցության փոխնախագահ եւ համանուն խմբակցության ղեկավար:




























