Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում 38-ամյա երկվորյակ եղբայրներն ինքնասպանություն գործելու նպատակով ցանկացել են ինքնահրկիզվել:
NEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է սեպտեմբերի 17-ին, ժամը 14:40-ին։
Ահազանգողը եղբայրներից մեկն է եղել, որն ասել է, որ ընտանիքում վիճաբանություն է եղել, ինքն ու եղբայրը բենզին են լցրել իրենց վրա եւ պատրաստվում են ինքնահրկիզվել:
Երկվորյակ եղբայրների ինքնասպանություն կատարելու փորձով կատարվում է հետաքննություն: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին։




























