Գերմանիայի արեւմուտքում դատարանի առջեւ կարող է կանգնել 93-ամյա Ռեյնգոլդ Հ.-ն, որին մեղադրում են Աուշվից_Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում սպանություններին առնչություն ունենալու մեջ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Քննության տվյալներով, տղամարդը համակենտրոնացման ճամբարում ծառայել է 1942-44 թվականներին եւ առնչություն է ունեցել 170 հազար մարդու սպանությանը: Կասկածյալի խոսքով, ինքն աշխատել է ճամբարի այն մասում, որտեղ զանգվածային սպանություններ տեղի չեն ունեցել:
Ռեյնգոլդի փաստաբանը հայտարարել է, որ տարեց մարդն ունակ չէ կանգնել դատարանի առջեւ առողջական վիճակի պատճառով: Դատաքննության հետագա ընթացքի մասին որոշում կընդունի բժշկական հանձնաժողովը:




























