Թուրքական առափնյա պահակազորը հայտնաբերել է սիրիացի չորս ամյա աղջկա մարմինը: Ենթադրվում է, որ աղջիկը սեպտեմբերի 15-ին փախստականներ տեղափոխող նավակի շրջվելու հետեւանքով զոհվածներից մեկն է: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Անատոլիական գործակալությունը:

Գործակալության տվյալներով, երեխայի մարմինը հայտնաբերվել է Իզմիր նահանգում ՝ հանրապետության արեւմուտքում:

Անցած երեքշաբթի օրը Միջերկրական ծովում 22 անլեգալ միգրանտ էր զոհվել, որոնք Հունաստան էին ուղեւորվում: Զոհվածներից  չորսը երեխաներ էին: Թուրքիայի առափնյա պահակազորը ջրից հանել էր 211 մարդու: Նավը, որը անլեգալ միգրամտներ էր տեղափոխում, նավաբեկության էր ենթարկվել թուրքական ափի ու հունական Իստանքեյ կղզու մեջտեղում: 20 մետրանոց փայտե զբոսանավում ընդհանուր առմամբ 250 փախստական կար: