Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու քայլը որակում է որպես դավաճանություն:
«Բոլորն Ադրբեջանից են փախնում, ապաստարան խնդրում, ինքը գնացել եւ Ադրբեջանից է ապաստարան խնդրո՞ւմ: Լավ ապաստարան կտան իրան, ինքը չի իմանում՝ ում հետ է առնչվում: Իր մաշկի վրա՞ է ուզում համոզվել, թող համոզվի, իրան հասնում է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանի սահմանն է անցել եւ քաղաքական ապաստարան խնդրել: Նա այսօր Բաքվում հանդես է եկել մամուլի ասուլիսով:




























