Խալկիդիկի թերակղզու (Հունաստանի հյուսիս) Կալիֆեյա հանգստավայրային գոտուց անհայտ անձինք մորթեղենի խանութից թանկարժեք մուշտակներ են գողացել ՝ 200 հազար եվրո ընդհանուր արժողությամբ: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքերով՝ «դիմակահանդեսային դիմակներով երկու անհայտ անձինք հինգշաբթի երեկոյան մտել են խանութ ու սպառնալով ատրճանակներով՝ սկոտչով կապել են բուտիկի տիրուհուն ու վաճառողին»: Հետո նրանք վերցրել են 50 թանկարժեք մուշտակ, նստել ավտոմեքենա, որը կայանել էին խանութի մոտ ու փախուստի դիմել:

Ոստիկանությունը որոնում է հանցագործներին: