Ճապոնիայում անօդաչու թռչող սարքը շաբաթ օրը վայր է ընկել Հյոգո պրեֆեկտուրայի Հիմեձի հնագույն ամրոցի վրա, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում։
Շինությունը զննելիս աշտարակի 6-րդ հարկի պատուհանի պղնձե թիթեղի վրա քերծվածք է հայտնաբերվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ներկայումս ճապոնացի իրավապահները փորձում են պարզել անօդաչու սարքը կառավարած մարդու ինքնությունը։
Նշենք, որ 2015թ. օգոստոսին Ճապոնիայի խորհրդարանը փոփոխություններ էր կատարել ավիացիայի մասին օրենքում, որը կարգավորում է նաեւ խիտ բնակեցված շրջաններում անօդաչուների չվերթների կանոնները։




























