Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին ընդունել է նոր կառավարության երդմնակալությունը, այս մասին հայտնում է Gazeta -ն ՝ վկայակոչելով MENA պետական լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ նշվել էր, որ Եգիպտոսի նախագահը նավթի նախարար Շարիֆ Իսմայիլին հանձնարարել էր երկրի նոր կառավարությունը ձեւավորել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի կառավարությունը ՝ վարչապետ Իբրահիմ Մահլյաբի ղեկավարությամբ, հրաժարական էր տվել: Երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին ընդունել էր հրաժարականը: Նախարարները շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:




























