ԵՄ տեղեկությունների համաձայն՝ Եվրոպա ներգաղթած փախստականների 5-ից 4-ը սիրիացիներ չեն, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Daily Mail պարբերականը։

Հաղորդվում է, որ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին գրանցված 213 հազար փախստականներից միայն 44 հազարն են եկել Սիրիայից։ Եվս 27 հազարը աֆղան փախստականներ են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը սեպտեմբերի 23-ին արտահերթ գագաթնաժողովի հրավերի նամակում ներկայիս միգրացիոն հոսքը մարդկային արժեքները ստուգող թեստ էր որակել։