Վաշինգթոնը կարող է վերանայել Ուկրաինային աջակցելու ծրագրերը, եթե երկրի իշխանությունները քայլեր չձեռնարկեն կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ, հայտնում է «ՈՒՆՆ» գործակալությունը:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը «խիստ նախազգուշացում» է փոխանցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ու վարչապետ Արսենի Յացենյուկին: Բայդենի խոսքերը փոխանցել է նրա օգնական Մայքլ Քարփենթերը:
Սպիտակ տունը նաեւ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում կոռուպցիայի իրավիճակի կապակցությամբ, բայց միաժամանակ Քարփենթերը չի ճշգրտել, թե հատկապես ինչ է հաջորդելու «խիստ նախազգուշացմանը»:
Բայդենը նաեւ նշել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վատանալ այն ընտրություններով, որոնք Դոնբասում ծրագրել են ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները: ԱՄՆ-ը նաեւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում ուժեղացնել ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
Նշում են, որ մեկ տարվա ընթացքում Ուկրաինայում կոռուպցիայի մակարդակը ավելացել է 20 տոկոսով:




























