ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Բելառուսում ռուսական ավիաբազա ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրել եւ ՌԴ ՊՆ-ին ու ԱԳՆ-ին հանձնարարել է Մինսկի հետ բանակցություններ վարել։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվական ինտերնետ-կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա տեղակայելու մասին ՌԴ կառավարության առաջարկը»,- ասված է կարգադրության մեջ։
Պուտինը ՌԴ ԱԳՆ-ին կարգադրել է բանակցություններ վարել Մինսկի հետ եւ համաձայնության գալուց հետո ռուսական կողմի անունից ստորագրել նշված համաձայնագիրը։




























