Հունաստանի ափերին հասնելու փորձ կատարելիս 5-ամյա մի աղջնակ է խեղդվել, եւս մի քանի փախստական անհետ կորել են։ Այս մասին հայտնել է երկրի առափնյա ծառայությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ 22-26 ապօրինի ներգաղթյալներ փորձել են հասնել Հունաստանի Լեսբոս կղզի։ Միտիլինի քաղաքից 5 կմ հեռավորության վրա լաստանավակը խորտակվել է, ինչի հետեւանքով երեխան խեղդվել է։ 13 մարդու կարողացել են փրկել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները։




























