Քաղաքացի Անուշ Ու.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր փեսայի գործընկեր, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Տիգրան Խ.-ին, 2013 թվականի մայիսին եւ 2015 թվականի փետրվարին, վաճառել է իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 1 եւ «Հյունդայի Էլանտրա» մակնիշի 2 ավտոմեքենա, սակայն, չարաշահելով իր վստահությունը, վերջինս խաբեությամբ հափշտակել է վաճառքից գոյացած գումարը՝ պատճառելով իրեն ընդհանուրը 5,5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:




























