Քալիֆորնիայի սենատի նախագահ Քեւին Դե Լեոնը դարձել է առաջին սենատորը, ով միացել է Հայկական օրենսդրական հանձնախմբին, հաղորդում է «Asbarez»-ը:

Ինչպես նշում է սենատորը, իր համար մեծ պատիվ է ծառայել հազարավոր ամերիկահայերի, որոնք բնակվում են Little Armenia (փոքր Հայաստան) շրջանում: Նրա խոսքով, մասնակցությունը հանձնախմբում, որը մինչ այդ կազմված էր Քալիֆորնիայի ասամբլեայի ներկայացուցիչներից, կօգնի իրեն վեր հանել հիմնական խնդիրները եւ ընդլայնել Քալիֆորնիայի հայերի հնարավորությունները:

Հանձնախումբը ստեղծվել է նահանգի ասամբլեայի անդամներ Խաչո Աչաջյանի, Ադրիան Նազարյանի եւ Սքոթ Ուիլքի կողմից այս տարվա մարտին: