Դուբայի շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մակտումի աշխատակազմը շաբաթ օրը եռօրյա սուգ է հայտարարել շեյխի որդու մահվան կապակցությամբ։

Շեյխ Ռաշեդ բեն Մուհամմեդ Ալ Մակտումը՝ Դուբայի շեյխի որդին եւ Դուբայի գահաժառանգ արքայազն Համդան բեն Մուհամմեդ Ալ Մակտումի ավագ եղբայրը, մահացել էր 34 տարեկանում սրտի կաթվածից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WAM պետական գործակալությունը։

Մահացած շեյխ Ռաշեդը Դուբայի շեյխի 22 երեխաներից երկրորդն էր։

Շեյխ Ռաշեդը 2008-2010թթ. զբաղեցնում էր ԱՄԷ Օլիմպիական կոմիտեն։ Դրանից հետո նա պետական պաշտոններ չէր զբաղեցնում եւ սեփական բիզնեսն ուներ։