Հունգարիայի ՊՆ-ն բանակ է զորակոչել պահուստային զինվորականների կամավոր խմբերին, որպեսզի կարգավորի փախստականների հոսքը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Հունգարիայի պաշտպանության նոր նախարար Իշթվան Շիմիչկոն նշել է, որ պահուստայիններն առաջին հերթին կներգրավվեն այն կայազորներում, որոնց զինվորները մեկնել են սահման։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունգարիայի իշխանությունները կանգնեցրել են Խորվաթիայից փախստականներ տեղափոխող վագոնն ու 40 խորվաթ ոստիկանների, սակայն խորվաթական կողմը այդ տեղեկությունները հերքել է։




























