Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը կողմ է Եվրոպայի երկրների համար փախստականներ ընդունելու քվոտա սահմանելուն։ Այս մասին նա հայտարարել է գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում Գերմանիան չի կարող մեկուսանալ ԵՄ այլ երկրներից։ «Մենք սակայն չենք կարող ընդունել բոլոր մարդկանց, որոնք փախչում են թեժ կետերից, եւ բոլոր միգրանտներին, որոնք մեզ մոտ են գալիս աղքատության պատճառով։ Ճիշտ կլիներ փախստականների ընդունման հստակ քվոտա սահմանել»,- կարծում է նա։
Նրա խոսքով՝ դա թույլ կտա հասնել նրան, որ Եվրոպան ընդունի այնքան փախստական, որքան ԵՄ յուրաքանչյուր երկիր կարող է տեղավորել։ Մեզիերի խոսքով, եթե քվոտաները սպառվեն, փախստականներին, անգամ նրանց, ովքեր քաղաքական հալածանքների են ենթարկվում, ստիպված են լինելու հետ ուղարկել հայրենիք, գրում է ՏԱՍՍ-ը։




























