ԱՄՆ ուսուցիչների՝ իր մեծությամբ երկրորդ միությունը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, հայտնում է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւը:
Լոս Անջելեսի ուսուցիչների միությունը ընդունել է բանաձեւ, որով 2015 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի տարի, իսկ ապրիլը ՝ Ցեղասպանության տարելիցի հիշատակի ամիս:
Հայ դատի հանձնախմբի տեղական թեւի ներկայացուցիչ Էլեն Ասատրյանը շնորհակալություն է հայտնել միության անդամներին այդ պատմական որոշումն ընդունելու համար, որը թույլ կտա ավելի ճիշտ ուսուցանել Հայոց ցեղասպանության պատմությունը: Նրա խոսքով ուսուցիչներին կտրամադրվեն անհրաժեշտ նյութերը, որոնք կարող են օգտագործվել այս թեմայի ուսումնասիրության համար՝ թե համաշխարհային պատմության, թե հայ ժողովրդի պատմության դասաժամերին:





























