Սեպտեմբերի 4-ին, ժամը 19-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 39 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 83-ամյա Ձայնիկ Գեւորգյանին, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց եւ ներկայացել ոստիկանություն:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.15-ին, Ձայնիկ Գեւորգյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:




























