«Վերջին Մահիկյան» հեռուստասերիալի դերասան Մուխտար Գուսենգաջիեւին կասկածում են 10-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Աղբյուրը հայտնել է, որ միջադեպի մասին հայտնել է երեխայի մայրը։

«Գուսենգաջիեւը ձերբակալվել է։ Պարզվել է, որ այս չորեքշաբթի տղամարդը մի քանի անգամ սեռական բնույթի բռնի գործողություններ է իրականացրել անչափահաս աղջկա նկատմամբ։ Մեկ անգամ էլ դա պատահել է Մոսկվայի հայկական թատրոնում»,- հայտնել է աղբյուրը։

Դերասանի նկատմամբ  հարուցվել է քրեական գործ։ Գործի նյութերը հանձնել են Քննչական կոմիտեին։