Այսօր Եվրոպան հանուն իր իսկ հռչակած մարդու իրավունքների պետք է ընդունի Մերձավոր Արեւելքի փախստականներին։ Այս մասին սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ միգրացիոն ճգնաժամը ցույց տվեց, որ Եվրոպան նույնպես որոշակի ճգնաժամի առջեւ է կանգնած։ «Ես դա չէի անվանի քաղաքակիրթ ճգնաժամ։ Ես ավելի շուտ դա արժեքների ճգնաժամ կանվանեի։ «Արաբական գարունը» սուր բնույթ ստացավ հենց այն պատճառով, որ Եվրոպան ցանկանում էր իր ժողովրդավարական արժեքներն ու ազատությունները հաստատել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում»,- նշեց Արա Պետրոսյանը։

Արաբագետի խոսքով՝ Եվրոպան տուժել է հենց իր քարոզած սկզբունքների պատճառով։ «Մերձավոր Արեւելքից միգրացիոն  հոսքը Եվրոպա կազմակերպված է։ Նպատակն է Եվրոպան անմիջականորեն ներքաշել սիրիական ճգնաժամի մեջ»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։