«Ղարաբաղ-Ֆրանսիա» եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ղեկավարներ Աշոտ Ղուլյանը եւ Ֆրանսուա Ռոշբլուանը ծաղկեպսակ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ ԱԺ մեծ դահլիճում, «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 18-ին կայացել է «Ղարաբաղ-Ֆրանսիա» եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստը:
Իր ելույթում Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ ինքը տպավորված է այսօրվա միջոցառումներից ու Արցախում ֆրանկաֆոնիայի զարգացումը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժողովուրդների կապերի ամրապնդման գործում:






























