Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
1990թ. շրջադարձային էր եղբայրական օս ժողովրդի հնագույն պատմության մեջ: Անկախ պետության ստեղծման ճանապարհին Հարավային Օսիան հերոսաբար հաղթահարեց բոլոր դժվարություններն ու զրկանքները, կարողացավ պաշտպանել իր ազատությունը եւ կանգնել շարունակական զարգացման ուղու վրա:
Արցախում բարձր են գնահատում Հարավային Օսիայի հետ բարեկամությունը եւ անկեղծորեն ուրախ են եղբայրական երկրի բոլոր հաջողությունների համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Լեոնիդ Խարիտոնի, եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում, հետագա ձեռքբերումներ եւ նոր հաջողություններ եղբայրական Հարավային Օսիային»:




























