ԱՄՆ-ը կողջունի Ռուսաստանի ցանկացած օգնություն «Իսլամական պետության» խմբավորման դեմ պայքարում: Այս մասին Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդի հետ բանակցությունների ավարտից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Մենք ուրախ կլինե՞նք ԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի օգնության կապակցությամբ: Անկասկած»,-ասել է Քերրին՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ երկու երկրների ՊՆ ղեկավարները հեռախոսով «մանրամասն քննարկել են» այդ հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Համոնդը հայտարարել է, որ ներկայումս Ռուսաստանի ներգրավվածության պատճառով Սիրիայում «իրավիճակն ավելի բարդ է դառնում»: «Ինձ թվում է՝ դա պետք է քննարկվի որպես ավելի մեծ խնդրի մի մաս, ներառյալ միգրացիայի ոլորտում մարտահրավերները, հումանիտար ճգնաժամը եւ ԻՊ-ի դեմ պայքարը»,-ընդգծել է Բրիտանիայի ԱԳ նախարարը: