Հայ գործարարները կարող են թաքցնել Ռուսաստան արտահանման մի մասը։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողներին հայտարարել է ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների անկումը։

Նա նշեց, որ հաշվի առնելով, որ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, եւ ստվերում աշխատելն ավելի բարդ է դարձել, մենիշխան գործարարները կարող էին միջոցներ գտնել իրենց արտահանման մի մասը ստվերում պահելու համար։

«ԵՏՄ-ում պետք է ապահովել թափանցիկության գոնե ինչ-որ աստիճան։ Մեր տնտեսության մեջ մրցակցություն չկա, եւ արտահանման հնարավորությունները կենտրոնացած են գործարարների փոքր թվի ձեռքերում։ Բոլորովին բացառված չէ, որ նրանք թաքցնում են իրենց շրջանառության մի մասը»,-  հայտարարել է նա։

Նշենք, որ Ազգային վիճակագրության ծառայության տեղեկությունների համաձայն՝ 2015թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 35 տոկոսով եւ կազմել 107.3 մլն դոլար։