Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման շրջանակում Քրիստոնյա Արեւելքի ուսումնասիրության միջազգային կենտրոնը «Հայկական մշակույթի ցեղասպանություն. առաջ եւ հետո» խորագրով լուսանկարների ցուցահանդես է կազմակերպել:

Այն իրականացվել է Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի, ինչպես նաեւ Հիմնադրամի տրամադրած նյութերի շնորհիվ:

Ըստ ABC.es-ի, ցուցահանդեսը ներկայացնում է հարուստ քրիստոնեական ժառանգությունը, որը ողբերգական իրադարձություններից հետո մնացել է ժամանակակից Թուրքիայի տարածքում:

Մեծ հաջողություն ունենալով Գրանադա քաղաքում՝ ցուցադրությունը տեղափոխվել եւ սեպտեմբերի 15-ին բացվել է նաեւ Տոլեդոյի Արքեպիսկոպոսների պալատի ցուցասրահում: Ցուցադրություն կտեւի մինչեւ սեպտեմբերի 26-ը: Այնուհետեւ այն կներկայացվի Տալավեր դե լա Ռեյնի Ռաֆայել Մորալեսի մշակութային կենտրոնում: Այստեղ ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 1-15-ը: