Հայաստանում նոր կառուցվածքի հակակարտային կայաններ են ստեղծել: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Լոկատոր» ՓԲԸ ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը, Երեւանում Armenia Expo 2015 ցուցահանդեսին, այդ կայանները իրենց անալոգների համեմատ 20 տոկոսով ավելի մեծ տարածք են ծածկում: Բացի այդ, դրանց վրա կառավարման ժամանակակից համակարգ է տեղադրված:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը կառավարում է հակակարկտային ցանցը, կարող է կառավարման կենտրոնից, իրական ռեժիմում հաշվել բոլոր կայանների տվյալները՝ գազի պաշարները, բալոններում ճնշումը, էլեկտրական մարտկոցների լիցքավորվածության չափը եւ արեւային մարտկոցի վիճակը:

Կարելի է նշել նաեւ համազարկի ուժը: «Մենք արդեն բանակցություններ ենք վարել նախարարության հետ եւ կարող ենք առաքել հնարավորինս շատ կայաններ՝ կարկուտից պաշտպանելու մեր ֆերմերներին: Ցանկանում ենք ուսումնասիրել նաեւ հարեւան Վրաստան եւ Իրան, նաեւ Եվրամիության երկրներ արտահանելու հարցը»,- նշել է Գրիգորյանը: