ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ է կործանվել Նյու Մեքսիկո նահանգում: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինքնաթիռի մակնիշը չի հաղորդվում: Դրա մեջ երկու մարդ է եղել՝ հրահանգիչն ու օդաչուն: Կործանումից առաջ նրանք կարողացել են կատապուլտվել: Նրանցից մեկը թեթեւ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի պատճառներն անհայտ են, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները: