Հունաստանում վաղ առավոտյան բացվել են ընտրատեղամասերը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, ընտրություններում գլխավոր մրցակիցներ են համարվում արմատական ձախ ուժերի ՍԻՐԻԶԱ դաշինքը՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ, եւ աջ-կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը:

Ըստ վերլուծաբանների, Ցիպրասի կուսակցության համար բարդ է լինելու հաղթել ընտրություններում: