Կանադայի կառավարությունը խոստացել է մինչեւ 2016թ. սեպտեմբերը Սիրիայից 10 հազար փախստականների տեղավորել իր մոտ, հայտնում է Reuters-ը: Փախստականների հարցերով նախարար Քրիս Ալեքսանդրը նշել է, թե այդ նպատակի համար հարկավոր է մեծացնել Մանիտոբա նահանգում գտնվող գրասենյակը եւ հատկացնել 19 մլն դոլար:

Նախարարի խոսքով, ծրագիրը լիովին իրագործելի է, իսկ դա իրականացումը չի վտանգի երկրի անվտանգությանը, հաղորդում է RBC-ն:

Օգոստոսին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը նշել էր, թե Կանադան կընդունի 10 հազար սիրիացի եւ իրաքցի փախստականների առաջիկա չորս տարվա ընթացքում, եթե իր կառավարությունը իշխանության մնա հոկտեմբերին կայանալիք ընտրություններում: Ընդդիմությունը ժամկետն ուռճացված էր անվանել եւ պահանջել էր ավելի հոգատար լինել մարդկանց նկատմամբ: