Հունական Լեսբոս կղզու մոտ 46 փախստականների տեղափոխող նավ է խորտակվել:
Հունաստանի առափնյա պաշտպանության ծառայությունը որոնում է 26 անձանց, որոնք անհետ կորած են համարվում: Նավից անմիջական հեռավորության վրա գտնվող երկու պարեկային նավեր կարողացել են 20 մարդու փրկել: Փախստականների թվի մասին տեղեկությունը հայտնել են փրկվածները, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Խորտակված նավի ուղեւորների ազգության մասին չի հաղորդվում:
Մեկ շաբաթ առաջ Էգեյան ծովում՝ Ֆարմակոնիսի կղզու մոտ գաղթականներով նավ էր խորտակվել, զոհվել էր առնվազն 34 մարդ:




























