Նորզելանդական Համիլթոն քաղաքում կենդանաբանական այգու աշխատակցուհին մահացել է վագրի հարձակման հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 11-ին: Ոստիկանության ներկայացուցիչ Ջուլիեթ Բերջեսի խոսքով, կինը տեղում մահացել է:

Աշխատակցուհու վրա հարձակվել է Օզ մականունով արու վագրը: Կենդանու ճակատագիրը որոշվելու է քննության ավարտից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով New Zealand Herald-ը:

Կենդանաբանական այգին երկու օրով փակվել է: