Չինաստանի Գանսու նահանգում վարժանքների ժամանակ ավելի քան 190 աշակերտներ ծուխ են շնչել, հայտնել են Տյանշույ քաղաքի իշխանությունները:
Աշակերտներից 9-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Սինհուան»:
412 աշակերտներ մասնակցել են վարժանքներին, որի ժամանակ մշակվում էին համատեղ գործողությունները օդից պայմանական ռմբակոծման դեպքում: Ծուխ շնչելուց հետո աշակերտներից շատերը սկսել են հազալ եւ փսխել:




























