Այսօր՝ սեպտեմբերի 20-ին ՏԻմ ընտրություններ են երեք համայնքներում:

Շիրակի մարզի Սալուտ եւ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքներում գյուղապետ են ընտրում, իսկ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում՝ ավագանու անդամներ:

Սալուտում առաջադրվել է մեկ թեկնածու՝ գյուղապետարանի քարտուղար, ՀՀԿ-ական Մինաս Խաչատրյանը, մյուս թեկնածուն ավելի վաղ ինքնաբացարկ է հայտնել: Նույնն է վիճակը նաեւ Խաշթառակում: Առաջադրվել է կրկին ՀՀԿ-ական, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնաֆերմայի վարիչ Անդրանիկ Վիրաբյանը, իսկ երկրորդ թեկնածուն ինքնաբացարկ էր հայտնել:

Աղավնաձորում ավագանու անդամի հինգ տեղերին հավակնում է հինգ թեկնածու, որոնցից չորսը՝ հանրապետական, մեկը՝ անկուսակցական: