Մոսկվայի «Դյուրան-բար» գիշերային ակումբում այսօր՝ սեպտեմբերի 20-ի գիշերը երկրորդ հարկից ընկել եւ մահացել է Գերմանիայի քաղաքացի Ալեքսանդր Լամբերտը, որը «Մերսեդես-Բենց ՌՈՒՍ» ընկերության թոփ-մենեջերներից էր:
Դժբախտ դեպքը եղել է, երբ Լամբերտն իջնում էր աստիճաններից: Գերմանիայի 34-ամյա քաղաքացին մահացել է տեղում:
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:




























