Ուկրաինայի Խերսոնի մարզում Ղրիմի շրջափակման ակցիա է սկսվել, որի նախաձեռնողները Գերագույն ռադայի պատգամավոր Ռեֆաթ Չուբարովն ու Մուստաֆա Ջեմիլեւն են, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Չոնգար» անցակետի մոտ, մայրուղու վրա բեռնատարը բետոնե բլոկներ է բերել՝ ճանապարհն արգելափակելու համար: Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի եւ Ղրիմի թաթարների դրոշներ են բռնել: Չուբարովը հայտարարել է, թե ակցիան անժամկետ է, եւ Ղրիմի համար նախատեսված ապրանքով որեւէ բեռնատար չի անցնելու:
Սեպտեմբերի 16-ին Չուբարովն ու Ջեմիլեւը հայտնել էին, թե ակցիան տեւելու է սեպտեմբերի 20-21-ին:




























