ԵԽԽՎ պատվիրակությունը, որը հետեւելու է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը, ժամանել է Բաքու:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ԵԽԽՎ պատվիրակությունը բաղկացած է 5 անդամից, որը գլխավորում է իսպանացի պատվիրակ Յորդի Չուկլան: Պատվիրակությունը երկու օր կլինի Ադրբեջանում՝ ուսումնասիրելու նախընտրական իրավիճակը:
Այցի նպատակը Ադրբեջանի ընտրական համակարգը եւ նախընտրական քարոզարշավը գնահատելն է խորհրդարանական ընտրություններից առաջ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին:
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ադրբեջանի խորհրդարանի նախագահի, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ու խմբերի ղեկավարների հետ: Բացի այդ, հանդիպումներ են նախատեսված ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների, ԿԸՀ նախագահի, հասարակական կազմակերպությունների ու մամուլի ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությունը գրավոր հայտարարություն կպատրաստի իր այցի վերաբերյալ:
Պատվիրակության կազմում են նաեւ Ֆրանկ Շվաբեն (Գերմանիա), Ալեքսանդր Նիկոլսկին (Մակեդոնիա), Էլմեն Բաղըշը (Թուրքիա) եւ Ագուստին Կոնդեն (Իսպանիա):



























