Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն իր հնարավորությունների սահմանում օգնում է Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, որը գործարար պատգամավորի եղբորորդին է:
«Ես հպարտ եմ, որ Սամվել Ալեքսանյանի նման հորեղբայր ունեմ: Ինքը որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, օգնում է, ինչով կարողանում է՝ իր հնարավորությունների սահմանում»,- ասաց Արտակ Ալեքսանյանը:
Հարցին, թե դժվար չէ 27 տարեկանում մի ամբողջ վարչական շրջան ղեկավարել, Ալեքսանյանը պատասխանեց. «Դժվար չէ, ես իմ աշխատանքն եմ կատարում: Մինչեւ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը՝ ես աշխատել եմ ղեկավարի տեղակալ, ծանոթ եմ բնագավառին եւ իմ աշխատանքն եմ կատարում»:




























