Սաուդյան Արաբիա հաջ կատարելու ժամանած առնվազն 1.5 հազար ուխտավոր տարհանվել է Մեքքայի հյուրանոցից։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Ալ Վաֆդ» պարբերականը, տուժել է Եմենի 4 քաղաքացի։
Քաղաքացիական պաշտպանության ուժերը կարողացել են 15-հարկանի բնակելի համալիրում տեղայնացնել հրդեհը։ Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 11-րդ հարկի համարներից մեկում հոսանքի լարերի պատճառով։ Հենց որ իշխանությունները հայտարարել են, որ կենվորների կյանքի վտանգ չի սպառնում, ուխտավորներին թույլ են տվել վերադառնալ հյուրանոց։




























