Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով:
«Միշտ պատրաստակամ եմ ծառայել հայ ժողովրդին: Շնորհավորում եմ նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Դուք անկախության տարիներին շատ դժվար աշխատանք եք կատարել եւ շարունակում եք կատարել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի փոխոստիկանապետը՝ հավելելով. «Մենք մեր քաղաքացիների նկատմամբ պետք է էլ ավելի նրբանկատ լինենք, հետագայում էլ ավելի շատ ծառայություններ մատուցենք մեր քաղաքացիներին»:




























