ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Վահագն Ստյոպայի Հարությունյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Վահագն Ստյոպայի Հարությունյանին շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»:
Նշենք, որ Վահագն Հարությունյանը եղել է Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավարը։




























