Մեծ Բրիտանիայում լորդ Մայքլ Էշքրոֆթի գրքի լույս տեսնելու հետ կապված սկանդալ է ծագել։ Գրքում նա պատմում է վարչապետ Դեւիդ Քեմերոնի անձնական կյանքի որոշ դրվագների մասին։

Հեղինակը պատմում է Քեմերոնի երիտասարդ տարիների մասին եւ  հայտնում, որ Քեմերոնի կյանքում եղել է ամեն բան՝ թմրանյութեր, ալկոհոլ, աղքատ ուսանողների նկատմամբ գոռոզ վերաբերմունք եւ անգամ սեքս սատկած խոզի հետ։ Ստեղծագործությունը չարտոնված կենսագրական վեպ է եւ հրատարակվել է «Կոչեք ինձ Դեյվ» վերտառությամբ։

Գիրքը պատմում է, որ Քեմերոնը էլիտար ուսանողական ակումբի անդամ է եղել, եւ դրա  համար նա ստիպված է եղել անցնել մի շարք փորձությունների միջով, այդ թվում՝ սեքսով զբաղվել սատկած խոզի հետ, գրում է Informing-ը։

The Daily Mail-ը Էշքրոֆթի գրքից հատվածներ էր հրապարակել եւ նշել, որ գիրքը կարող է քաղաքական ալիք բարձրացնի երկրում։