Շվեյցարիայում ստորագրահավաք է սկսվել՝ հատուկ ծանր հանցագործությունների համար մահապատժի վերականգնումը արտոնելու նպատակով հանրաքվե անցկացնելու պահանջով: Մահապատիժն այդ երկրում վերացվել է 1942թ.:

Ինչպես հաղորդել է կառավարության ներկայացուցիչը, բոլոր փաստաթղթերը համապատասխանում են իրավական դրույթներին եւ ստորագրահավաքը կարող է անհապաղ սկսվել:

Այժմ ակտիվիստներին անհրաժեշտ է մինչեւ 2012թ. փետրվարի 24-ը 100 հազար ստորագրություն հավաքել, որն անհրաժեշտ է հանրաքվե անցկացնելու համար: Պատժի այս ձեւը նախատեսվելու է առաջին հերթին մարդասպան-բռնաբարողների համար:

Նախաձեռնությունը պատկանում է յոթ հոգանոց մի խմբի, որոնց հարազատները զոհ են գնացել մոլագարներին կամ մանկապիղծներին:

Ներկայումս աշխարհում 150 երկիր արգելել է մահապատիժը, իսկ 58 երկրում այն թույլատրվում է: