Վիսքոնսինի նահանգապետ, ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Սքոթ Ուքերը դուրս է մնացել նախընտրական պայքարից։ Այս մասին նա հայտարարել է Մադիսոն քաղաքում իր ելույթի ժամանակ։
Նա որոշ հանրապետական թեկնածուների կոչ է արել հետեւել իր օրինակին, որպեսզի բոլորը համախմբվեն նրա շուրջ, ով ավելի շատ շանսեր ունի, գրում է Reuters-ը։
Ինչպես հայտնում է The New York Times-ը, Ուոքերի նախընտրական արշավի ֆինանսավորումը պակասել էր այն բանից հետո, երբ միլիարդատեր Դոնալդ Թրամփի վարկանիշի բարձրացման ֆոնին Ուոքերը կորցրել էր իր ժողովրդականությունը։
Ուոքերը նախընտրական մրցավազքից դուրս մնացած 2-րդ հանրապետական թեկնածու է, հայտնում է Lenta.ru-ն։
ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 2 տասնյակից ավելի թեկնածու։ Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն Հիլարի Քլինթոնն է, իսկ հանրապետականներինը՝ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2016թ. նոյեմբերի 8-ին։




























